ԱՀԿ-ն բացառում է, որ պանդեմիան կավարտվի 2021-ին

ԱՀԿ-ն բացառում է, որ պանդեմիան կավարտվի 2021-ին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահ է, որ 2021-ը նույնպես կլինի «Քովիդի տարի», իսկ պանդեմիայի ավարտն ակնկալվում է միայն 2022-ի սկզբին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն Die Welt-ին հարցազրույցում։

«Ենթադրում եմ, որ 2021-ը Covid 19-ի տարի է լինելու, բայց ավելի կանխատեսելի և կառավարելի»,- ասել է Կլյուգեն։

Ըստ նրա՝ նախորդ 2020-ին կորոնավիրուսը Terra Incognita էր, «մութ էր գիտական և քաղաքական առումով», մինչդեռ մեկ տարի անց մարդկությունը շատ ավելին գիտի՝ կա ախտորոշման ծրագիր, գործիքներ, պատվաստանյութեր, գրում է «Վեդոմոստին»։

Կորոնավիրուսի պանդեմիան սկսվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհան քաղաքում, մարտի կեսին վարակը տարածվել է աշխարհով մեկ։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ մարտի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակի 115․2 մլն դեպք է գրանցվել և ավելի քան 2․5 մլն մահ։

Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը մարտի 5-ին վերաբացել է մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը։ Մարտի 4-ին նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերը երկրում ավելացել են և անհրաժեշտ է խստորեն վերադառնալ դիմակ կրելուն ու վարակը կանխող այլ միջոցառումներին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---