Թևոսյան․ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ կլինեմ, երբ մանդատս վայր դնեմ![]() 6 մարտի 2021 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը դեռ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ չէ, կդառնա, երբ մանդատը վայր դնի: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ինքը՝ Թևոսյանը։ Պատգամավորը պատասխանում էր հացին, թե ծանոթ է արդյոք «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի հայտարարությանը, որ ինքը Սահմանադրության խախտմամբ է նշանակվել խորհրդի անդամ և կարող է մեկնաբանել այն։ «Ես չեմ ուզում իր հետ բանավեճի մեջ մտնել, բայց ինքը սխալվում է։ Ուղղակի վարչապետը ստորագրել է մրցութային հանձնաժոովի որոշումը՝ օրենքի ուժով։ Ես դեռ խորհրդի անդամ չեմ, մինչև մանդատս չդնեմ, քանի որ արգելվում է Սահմանադրությամբ, որ ես խորհրդի անդամ լինեմ։ Մանդատը կդնեմ, կդառնամ»,- ասաց Թևոսյանը։ Ավելի վաղ, Բաբայանը՝ հղում անելով Սահմանադրության 95 հոդվածին, նշել էր, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել որևէ պաշտոն ու կատարել վճարովի աշխատանք։ Թևոսյանը և Վահրամ Մարտիրոսյանն ավելի վաղ նշանակվել էին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ՝ հաղթելով թափուր տեղի համալրման մրցույթում։ ![]() ![]() Կառավարությունը հավանություն է տվել ԿԳՄՍՆ նախագծին Մինչ այժմ Հայաստանում համավարակի դեմ պայքարին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը դառնում է $11 մլն-ից ավելի 25 բնակիչ է կամավորագրվել Նախագահը ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |