ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արա Այվազյանը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։

Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվել փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։

Ավելի վաղ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմեդ Բաղեր Գալիբաֆը, ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել էր, որ եթե պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվեր, դա կարող էր անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմանի մոտ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---