ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները հայ գերիներին ազատելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի անդամները հայ գերիներին ազատելու օրինագիծ են ներկայացրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարները օրինագիծ են ներկայացրել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերեվարված ավելի քան 200 հայ ռազմագերիներն և քաղաքացիական անձանց, որոնք ԼՂ-ում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո արդեն 100 օրից ավելի է՝ ապօրինաբար պատանդ են պահվում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է նոր օրինագիծը, ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական բանաձևը նախաձեռնել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ջեկ Սփեյերը, Դևիդ Վալադաոն և Ֆրեն Փալոնե-կրտսերը։ Փաստաթղթում փաստեր են ներկայացված հայ գերիների հետ դաժան վերաբերմունքի, ֆիզիկական բռնության, գլխատման դեպքերի մասին։ Հատուկ ընդգծված է մտահոգությունը կին գերիների վերաբերյալ, որոնք կարող են ենթարկվել նաև սեռական բռնության և դաժան այլ վերաբերմունքի։

Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին ակտիվ փոխգործակցություն ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, որոնք ստանձնել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։

Կոնգրեսի Հայկական խմբի անդամները նամակներով կոչ են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին միանալ նախաձեռնությանը որպես փաստաթղթի համահեղինակներ։ Օրինագիծնը շրջանառության մեջ պետք է դրվի հաջորդ շաբաթ։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---