Գասպարյանի աջակիցները նախագահականի դիմաց Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում

Գասպարյանի աջակիցները նախագահականի դիմաց Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում

PanARMENIAN.Net - Ի աջակցություն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ պաշտպանության նախարարության դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները շարժվել են նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր։

Գասպարյանի աջակիցները նախագահականի դիմաց ակցիա են իրականացնում՝ ներկայացնելով իրենց պահանջները, այդ թվում` նախագահի հետ հանդիպում պահանջում։

«Եթե նախագահը խուսափի հանդիպումից, կփորձենք երթով գնալ իր կեցության վայրը։ ՀՀ նախագահից մեկ պահանջ ունենք՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը սահմանադրությանը հակասելու պահանջով։ Մենք գնալու ենք նախագահից պաhաջենք, որպեսզի կատարի իր սահմանադրական պարտականությունը», - հայտարարել է ակցիայի մասնակից Փաստաբաններիր պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Արդեն նախագահականի դիմաց նա հայտարարել է, որ վարչապետի որոշումը հակասահմանադրական է, իրենք կսպասեն 20 րոպե՝ նախագահի աշխատակազմից պատասխան ստանալու համար։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին:

Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ նախագահն առանձին դիմումով դիմեց ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---