Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական տունը․ Տարել են նրա և եղբոր շքանշանները

Կողոպտել են Աշոտ Մինասյանի հայրական  տունը․ Տարել են նրա և եղբոր շքանշանները

PanARMENIAN.Net - Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը կողոպտել են, ասվում է ջոկատի ֆեյսբուքյան էջում։

«Նրանք ջարդել են ամեն ինչ և տարել են առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Եվ տարել են ոչ միայն նրանը այլև նրա զոհված եղբոր Աղվանի Մինասյանի շքանշանները»,-ասվում է գրառման մեջ։

2020թ․ նոյեմբերի 14-ին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել էին իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով:

Հետագայում բոլորն ազատ են արձակվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---