ՀՅԴ-ն մի քանի անդամի է արտաքսել կուսակցությունից․ Խախտել են դաշնակցականի երդումը

ՀՅԴ-ն մի քանի անդամի է արտաքսել կուսակցությունից․ Խախտել են դաշնակցականի երդումը

PanARMENIAN.Net - ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպության շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանը և Կարո Իսբէնճյանն արտաքսվել են կուսակցության շարքերից՝ դաշնակցականի երդումը խախտելու համար, նրանք այլևս չեն ներկայացնում ՀՅԴ-ն։

Կուսակցությունից հայտնում են, որ խումբը խիստ հակակարգապահական գործունեություն է իրականացրել, ապօրինի ժողով է գումարել, ընտրել ապօրինի մարմին՝ «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե» անունով։

ՀՅԴ-ից հայտնում են նաև, թե խումբն իր վերահսկողության տակ է պահում պաշտոնաթերթ «Ասպարեզը», կուսակցությանը պատկանող շարժական ու անշարժ գույքը, դրամային հաշիվները։

ՀՅԴ-ից նշում են, որ Կենտրոնական կոմիտեն շարունակում է լինել Արևմտյան Ամերիկայում կուսակցության անունից հանդես գալու միակ օրինական ու իրավասու մարմինը, իսկ կոմիտեի ներկայացուցիչը Ռոստոմ Այնթալյանն է (Հեռ. +1650 303 9280)։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---