ՄԻՊ-ը` Ալիևի ելույթի մասին․ Ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղություն լինելու այս պայմանում

ՄԻՊ-ը` Ալիևի ելույթի մասին․ Ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղություն լինելու այս պայմանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ստիպում է հարցնել՝ ով է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում և ինչպես է այս պայմաններում խաղաղություն լինելու, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մեջբերելով Ալիևի հայտարարություններից մի քանիսը։

«Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատելությամբ է լցված մի ողջ սերունդ»,-գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը մասնավորապես մեջբերել է Ալիևի խոսքերը, թե իր երկրում երիտասարդ սերունդը մեծացել է «թշնամու հանդեպ ատելության զգացումով և հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկուպանտներից»։

«Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել, և դա էլ էր պատրաստություն։ Ես ուզում եմ բացահայտ ասել՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագետ կարող է ասել, որ դրա հիմնական գործոնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմոգրաֆիկ խնդիրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»,-հայտարարել է Ալիևը։

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ին պատերազմի դադրեցման հայտարարություն արվեց, որից հետո հայկական կոմղը տարածքային զիջումների գնաց։ Դրանից հետո՝ հունվարի 11-ին տրանսպորտային ապաշրջափակման մասին փաստաթուղթ էր ստորագրվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---