ՀՀ-ն 2-րդն է ռուս զբոսաշրջիկների գարնանային ուղևորությունների ցանկում

ՀՀ-ն 2-րդն է ռուս զբոսաշրջիկների գարնանային ուղևորությունների ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանը 2-րդն է ռուս զբոսաշրջիկների գարնանային ուղևորությունների նախապատվությունների թվում՝ այս ուղղությամբ է գրանցվել միջազգային ավիաչվերթերի ամրագրումների 10.5 տոկոսը։ Այդ մասին ասվում է OneTwoTrip առցանց ծառայության հետազոտման մեջ։

Ռուսաստանցիների նախապատվությունների առաջին հորիզոնականում Թուրքիան է՝ ամրագրումների 34.6 տոկոս, գրում է Lenta.ru-ն։

Առաջատարների եռյակը եզրափակում է Ղրղզստանը, ուր կմեկնի արտերկրում հանգստացող ռուսաստանցիների 9.6 տոկոսը։

Ցուցակում ընդգրկվել են նաև ԱՄԷ-ն (7.8 տոկոս), Ադրբեջանը (4.4 տոկոս), Մալդիվները (3.9 տոկոս), Եգիպտոսը (3.6 տոկոս), Ղազախստանը (2.4 տոկոս), Մոլդովան (1.8 տոկոս) և Վրաստանը (1.7 տոկոս)։

Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու զբոսաշրջիկները պետք է ընտրեն ՀՀ գալը, հատկապես պատերազմական վերջին իրողությունը հաշվի առնելով, խոսել էր մշակութային ժառանգության մասին։ Նա հավելել է, որ բանալին իմիջը բարձրացնելու մեջ է: Խոսքը նոր զբոսաշրջային արդյունքներ ստեղծելու մեջ չէ, այլ կառավարման ընկալումների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---