9 մարտի 2021 - 12:13 AMT
Մարտակերտի հիվանդանոցը վերսկսել է հիվանդների ընդունել. Դպրոցներում վերականգնվել են դասերը

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի հիվանդանոցը սկսել է հիվանդների ընդունելությունը, իսկ դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշում են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Արցախում մասնավոր տների և ենթակառուցվածքների կարևոր օբյեկտներում պայթյունավտանգ առարկաների առկայությունը:

Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական սակրավորների կողմից չպայթած զինամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 1623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1577 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,154 պայթուցիկ առարկա: