ԳՇ նախկին պետը նոր պաշտոնի է նշանակվել․ Հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա է

ԳՇ նախկին պետը նոր պաշտոնի է նշանակվել․ Հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա է

PanARMENIAN.Net - Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ինքը՝ Դավթյանն նշանակման մասին որևէ մեկանբանություն չի տվել՝ նշելով, որ զբաղված է։

ՊՆ-ից առայժմ չեն արձագանքում մեր զանգերին, նոր նշանակման մասին լրացուցիչ մանրամասներ ճշտել չի ստացվում, իսկ Դավթյանի նոր պաշտոնի մասին նախկինում հայտնի չի եղել։

Արտակ Դավթյանը ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը, ապա նրան այդ պաշտոնում փոխարինել էր գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։ 2020-ի հուլիսի 17-ին Դավթյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, նոյեմբերի 11-ին նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---