6 մարտի 2009 - 23:08 AMT
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են CEN-CENELEC սեմինարին
17 երկրների 35 ներկայացուցիչներ, ներառյալ Հայաստանը, մասնակցել են Ստանդարտացման եվրոպական համակարգի առավելությունների ուսումնասիրության թեմայով CEN-CENELEC երկօրյա սեմինարին, որը կայացել է Բրյուսելում:

Սեմինարն ուղղված էր այդ երկրների մասնակցության ընդլայնմանը CEN-CENELEC համակարգին եւ հնարավորություն տվեց բաժանմունքներին քննարկել իրենց պահանջներն ու կիսել իրենց փորձը: Միեւնույն ժամանակ սեմինարը հնարավորություն տվեց նոր կազմավորվող բաժանմունքներին պաշտոնապես առավել սերտ հարաբերությունների մեջ մտնել CEN-CENELEC համակարգի հետ, հաղորդում է EurActiv.com-ը: