11 մարտի 2021 - 11:16 AMT
ՀՀ-ում դեկտեմբերից ի վեր Covid-19-ի նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է գրանցվել

Հայաստանում մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 176,286 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 748-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Սա վարակի նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է դեկտեմբերի 22-ից ի վեր։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3239 դեպք կա, այլ պատճառով՝ 834։

Ապաքինվել է ևս 182 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,441 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6772 -ի։

Մարտի 10-ին 4285 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 761,945 թեստավորում։