Արցախում արված ֆոտոներն առաջադրվել են World Press Photo-ի

Արցախում արված ֆոտոներն առաջադրվել են World Press Photo-ի

PanARMENIAN.Net - Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում արված լուսանկարներն առաջադրվել են World Press Photo-ի մրցանակներին։

130 երկրներից ներկայացված ավելի քան 4300 լուսանկարիչների շարքում ընտրված նախագծերը հայտարարվել են մարտի 10-ին ՝ փորձագետների անկախ ժյուրիի կողմից:

Լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» լուսանկարն առաջադրվել է մրցույթի «Ժամանակակից խնդիրներ/ﬔկ լուսանկար» անվանակարգում:

Արցախում արված լուսանկարների «Կորսված դրախտ» ֆոտոշարքն առաջադրվել է հեղինակավոր միջազգային World Press Photo ֆոտոմրցույթին։

Լուսանկարների հեղինակն է ՌԻԱ Նովոստի գործակալության հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովը։

Լուսանկարներում պատկերված են արցախցիների պատմությունները, որոնց կյանք ներխուժեց պատերազմը։

Ուխտասար գյուղի բնակիչ Անուշավանը կանգնած է իր սեփական տան մոտի նռան այգում։ Նրա ձեռքում հին Կալաշնիկովի ինքնաձիգ է, որը պահպանվել է դեռ առաջին արցախյան պատերազմից։

Ազատ Գևորգյանն ու նրա կինը՝ Անահիտը, լքում են Բերձորի իրենց տունը։ Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարությամբ հանձնվել է Ադրբեջանին։

Մուրադ Մարգարյանն ու նրա որդի Վահագը դուրս են բերում տնից իրերը Լաչինը լքելուց առաջ։

Ղարաբաղի բնակիչներից ոմանք, լքելով տները, տանում էին հետները իրենց հարազատների մասունքները՝ Հայաստանում վերահուղարկավորելու նպատակով։

Աբովյան Հասմիկը Ներքին Սուս գյուղից լալիս է իր տան շեմին։

Թաղավարդ գյուղի բնակիչները, որը հրադադարից հետո կիսվեց Արցախի և Ադրբեջանի միջև։

Արեգը Կարեքաղ գյուղից՝ նստած իր այրվող տան մոտ։ Լեռնային Ղարաբաղի որոշ բնակիչներ, հեռանալով, հրկիզում էին իրենց տները։

Այրվող տուն Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում, որը հրադադարի մասին հայտարարությունից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---