11 մարտի 2021 - 18:21 AMT
Ակբա․ Նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (Վիդեո)

Ակբա բանկը վերաբրենդավորվել է. այսուհետ պարզապես Ակբա՝ կարճ ու պարզ։ Երիտասարդ, ժամանակակից, իննովացիոն, ոգեշնչված ու ոգեշնչող․ այսպիսին է նոր Ակբան՝ նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։

Նոր բրենդն արտացոլում է բանկի պատմությունն ու ապագան։ Նոր տարբերանշանը խորհրդանշում է բանկի պարույրաձև զարգացումը, տարիների պատմությունը և աճը՝ դեպի նոր բարձունքներ։ Նոր կարգախոսի հիմքում ոգեշնչումն է, ինչը ևս բանկի պատմության հիմքում է։

«Բանկը ստեծվել է ոգեշնչմամբ ու իր 25 տարվա ընթացքում, չնայած դժվարություններին, իրականացրել է անհնարին թվացող երազանքներ՝ մեկ համոզմամբ, որ ամեն բան լավ է լինելու։ Փոխվել է բանկի բրենդը, բայց արժեքներն անփոփոխ են։ Արժեքներ, որոնց հիմքում մարդն է, փոխօգնությունն ու հոգատարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից