12 մարտի 2021 - 11:51 AMT
«Չայնիի» ոլորաններում 16 մեքենա է բախվել․ Տուժածներ կան

Մարտի 12-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է եղել Կոտայքում, Երևան-Սևան ճանապարհի «Չայնիի» ոլորաններում 16 մեքենա է բախվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հետաքննիչների կողմից վթարի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և տուժածների ինքնությունը։