Զախարովա․ Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում

Զախարովա․ Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունները ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ-ի մարտի 15-18-ն անցկացվելիք զորավարժություններին, հայտարարել է, որ դրանք անվտանգային ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սովորաբար զորավարժություններ անցկացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, շահագրգիռ կողմերը նախապես իրազեկվում են։ Մեր ունեցած տվյալներով, այդ զորավարժությունները պլանավորված բնույթ են կրում, միտված են զորքերի մարտական պատրաստականության կատարելագործմանը և ռիսկեր չեն առաջացնում տարածաշրջանում կայնության և անվտանգության տեսակետից»,- ասել է նա։

Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։ Զորավարժություններում ներգրավվելու է մոտ 100 տանկ և այլ զարահատեխնիկա, մոտ 200 զենիթահրթիռային համակարգ, մինչև 30 միավոր ավիացիա, տարբեր նշանակության ԱԹՍ-ներ։

Ադրբեջանական բանակի զինծառայողները նաև մասնակցում են Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին, որոնք տևելու են 6 շաբաթ։

Ավելի վաղ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին Կարսում, որոնք տևեցին 2 շաբաթ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---