Freedom House. ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը

Freedom House. ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքի վերացման՝ Կառավարության նախագիծն ընդունվելու դեպքում կխաթարի ՄԻՊ անկախությունը և կխոչընդոտի կառույցի գործունեությանը, հայտարարել են Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունից։

Միջազգային կազմակերպությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առկա քաղաքական ճգնաժամի համատեքստում առավել քան երբևէ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարողությունների պահպանումը մարդու իրավունքների խախտումները վերհանելու հարցում։

Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---