13 մարտի 2021 - 15:30 AMT
ԱՀԿ-ն հավանություն է տվել Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութին

Առողջապահության համաշխարհաին կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն է տվել Covid-19-ի դեմ Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառմանը շտապ օգտագործման համար։ Սա առաջին պատվաստանյութն է, որը մեկ ներարկում է պահանջում։

ԱՀԿ հաղորդագրության մեջ ասվում է, որ Janssen-Cilag ընկերության արտադրած պատվաստանյութը ներառվել է նաև COVAX հարթակի շրջանակում տարածման համար նախատեսված դեղամիջոցների ցանկում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նման որոշման համար հիմք են հանդիսացել ընկերության ներկայացրած, ըստ մասնագետների, կլինիկական լայնածավալ փորձարկումների սպառիչ տվյալները։

ԱՀԿ-ն նաև հավանություն է տվել Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառմանը տարեցների շրջանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վստահ է, որ 2021-ը նույնպես կլինի «Քովիդի տարի», իսկ պանդեմիայի ավարտն ակնկալվում է միայն 2022-ի սկզբին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն։