Դատարանը հայաստանցի Արթուր Սոլոմոնյանին դատապարտել է 22 տարի ազատազրկման ԱՄՆ զենքի մաքսանենգության համար

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Նյու-Յորքում հայաստանցի Արթուր Սոլոմոնյանը դատապարտվել է 22 տարի ազատազրկման ԱՄՆ զենքի մաքսանենգության համար: 30-ամյա Արթուր Սոլոմոնյանը 2003 թվականին շփման մեջ է մտել ՀԴԲ-ի աղբյուրի հետ եւ պայմանավորվել ինքնաձիգի ու հրաձգային զենքի մի քանի միավորի մատակարարման վերաբերյալ, որոնք հետագայում ներկրել է ԱՄՆ: Հետաքննության տվյալներով, հայն ու նրա հանցակիցը` ծագումով Հարավ-Աֆրիկյան հանրապետությունից Դյուիտ Սփայսը, մտադրվում էին նա- մի քանի Զենիթահրթիռային շարժակայան, հակատանկային հրթիռներ, ականանետներ եւ խորհրդային արտադրության այլ զենք վաճառել, սակայն այդ գործարքները չեն իրականացվել:



Սոլոմոնյանը, Սպայսը եւ կազմակերպված հանցավոր խմբի եւս չորս անդամ ձերբակալվել են 2005 թվականին, իսկ 2007 թվականին նրանց մեղավոր են ճանաչել զենքի մաքսանենգության եւ զենքի մաքսանենգության նպատակով պայմանավորվածության մեջ: Սփայսի, որը Սոլոմոնյանի հետ միասին համարվում է խմբի ղեկավարը, գործի վերաբերյալ դատավճիռը կկայացվի ավելի ուշ, հաղորդում է Reuters-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---