Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացումը թույլ կտա անցյալում թողնել ԼՂ խնդիրը

Ալիև․ ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացումը թույլ կտա անցյալում թողնել ԼՂ խնդիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացումը կարող է ելակետային դառնալ ԼՂ հակամարտությունն անցյալում թողնելու համար։

«Մենք արդեն սկսել են բանակցությունները ՀՀ և Ադրբեջանի միջև կոմունիկացիաները բացելու շուրջ։ Դա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մաս է։ Արդեն բանակցությունների մի քանի փուլ է եղել, տարբեր մակարդակներում։ Կարծում եմ, որ հենց այդ հարցը կարող է ելակետային դառնալ՝ ամբողջությամբ շրջելու համար պատերազմի էջն ու պատմությանը թողնելու այն»,-ասել է Ալիևը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Ալիևի, հաղարդակցությունների վերագործարկումն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար, դինամիկա կհաղորդի տարածաշրջանային գործակցությանն ու նոր հնարավորություններ կբացի։ Նա հավելել է, որ Բաքուն պատրաստ է դրան։

Լինդեն իր հերթին ասել է, որ ԵԱՀԿ-ն «կքննակի, թե ինչ կարող է անել՝ նպաստելու համար հակամարտության կարգավորմանը»։ Նա հավելել է, որ այս առումով առաջնայինը միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, հումանիտար իրավունքը, խաղաղությունն ու անվտանգությունն են։

Լինդեն կայցելի նաև Հայաստան։ 2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---