Հայաստանում ընտրողների 52 տոկոսը գրադասում է իր ձայնը տալ տղամարդկանց, այլ ոչ կանանց

PanARMENIAN.Net - «Ինձ համար երբեք ընդունելի չի եղել սեռերի միջեւ մասնագիտությունների բաշխումը: Իհարկե կան յուրահատուկ մասնագիտություններ, սակայն ես կարծում եմ, որ խնդիրը մասնագիտության մեջ չէ, այլ նրանում, թե որքանով է այս կամ այն մասնագետը պրոֆեսիոնալ», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Խորհրդարանի «Բարգավաճ Հայստան» խմբակցությունից ընտրված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը :



Նա նշել է, որ հասարակական գիտակցության բազմաթիվ ստերեոտիպեր, որոնք բխում են մտածելակերպից, արդեն սկսում են փոխվել: Պատգամավորի կարծիքով, ինչքան էլ որ տարօրինակ լինի, խնդիրը ոչ թե տղամարդկանց մեջ է, այլ կանանց: «Սոցոլոգիական հարցումներն ապացուցում են, որ Հայաստանում ընտրողների 52 տոկոսն ընտրությունների ժամանակ գրադասում է իր ձայնը տալ տղամարդկանց, այլ ոչ կանանց», - հայտարարել է նա:



«Ես կարծում եմ, որ ընտանիքն ամենակարեւորն է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եթե կինը լավ մայր եւ ամուսին է, կարող է նաեւ լավ քաղաքական գործիչ լինել` հիմնվելով ընտանեկան երջանկության վրա: Եթե իմ առջեւ ընտրություն դնեին ընտանիքի, դստերս եւ կարիերայի միջեւ, ես առանց տատանվելու կընտրեի ընտանքիը»,- հպարտորեն նշել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---