ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ԱԳ նախարարին․ Կհանդիպի նաև վարչապետին ու նախագահին

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ԱԳ նախարարին․ Կհանդիպի նաև վարչապետին ու նախագահին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Երևանում հանդիպել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, պատրաստվում է հանդիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը: Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---