16 մարտի 2021 - 12:32 AMT
Քոչարյան․ Վստահություն կա` միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հույս ունի, որ կարելի է «բուժել երկրի վերքերն ու նորից վերականգնել այն», այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Քոչարյանը գրել է, թե նախորդ 3-4 ամսում իր համար հատկանշական էին հանդիպումներն իր զինակիցների, քաղաքական, հասարակական, փորձագիտական հանրույթի, սփյուռքի հայրենակիցների և այլոց հետ։

«Զրուցել ենք քաղաքականությունից, ղարաբաղյան պատերազմից, անցյալից, բայց առավելագույնը՝ Հայաստանի ապագայի մասին։ Դուք, պարզապես իրենց հայրենիքը սիրող մարդի՛կ, ամրապնդեցիք իմ վստահությունն առ այն, որ մենք միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը»,- ասել է նա։

Ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ առաջիկա ընտրությունների դեպքում պատրաստվում է մասնակցել ու «կրել»։