Լևոն Արոնյանը՝ Magnus Carlsen Invitational-ի փլեյ-օֆֆում է

Լևոն Արոնյանը՝ Magnus Carlsen Invitational-ի փլեյ-օֆֆում է

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է եկել Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational-ի փլեյ-օֆֆ և կշարունակի պայքարը քառորդ եզրափակչում, գրում է Chess.com-ը:

Արոնյանը 8 միավոր է վաստակել։

Մրցաշարը գլխավորում են մրցաշարի առաջատարներ Մագնուս Կարլսենն ու Անիշ Գիրին՝ 10․5 միավորով։

Champions Chess Tour շրջանաձև առցանց մրցաշարն անցկացվում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նախաձեռնությամբ։ Մրցանակային ֆոնդը 220,000 դոլար է, որից 60,000-ը սահմանված է առաջին տեղի համար։

Փետրվարին Արոնյանը հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից և առաջիկայում հանդես կգա ԱՄՆ հավաքականի կազմում։ Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---