16 մարտի 2021 - 13:33 AMT
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոփոխվել

Մարտի 16-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5%:

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 7% է:

ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 4% է: