Հայ մարզիկներն անհաջող ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում 7 մարտի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկներն ավարտեցին իրենց ելույթները փակ տարածքում Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում, որն անցնում էր մարտի 6-8-ը Թուրինում: Այսօր Արսեն Սարգսյանն անհաջող ելույթ ունեցավ եւ 7,53մ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը խմբում եւ 20-րդ տեղը ընդհանուր ստուգարքում (28 մասնակից) հեռացատկում, այդպիսով դուրս մնալով առաջնությունից որակավորման փուլում: Որակավորման փուլի լավագույն մարզիկներն էին Սեբաստյան Բայերն ու Ուինտեր Նիլսը, որոնք ցատկեցին համապատասխանաբար 8,12մ եւ 8,04 մ: Այս մարզաձեւում եզրափակիչ են դուրս գալիս որակավորման փուլում առաջին ութնյակում տեղ զբաղեցրած մարզիկները: Հիշեցնենք, որ երեկ եռացատկ մարզաձեւում իր ելույթներն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Հայկանուշ Բեկլարյանը, որը 12,57մ արդյունքով զբաղեցրեց վերջին տեղը եւ դուրս մնաց որակավորման փուլից: 2009թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցումներն ու փակման արարողությունը տեղի կունենան մարտի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |