Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել

Մանուկյանի գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։

ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2021-ի փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Մանուկյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե և հարցաքննվել:

Մարտի 9-ին ՔԿ-ն որոշել էր փոխել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է փետրվարի 26-ին՝ Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---