Մահացել է կորոնավիրուսի գոյությունը հերքող Տանզանիայի նախագահը

Մահացել է կորոնավիրուսի գոյությունը հերքող Տանզանիայի նախագահը

PanARMENIAN.Net - Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին մահացել է 61 տարեկանում սրտի հետ կապված բարդություններից Դար էս Սալամի հիվանդանոցում։ Այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահը։

Մագուֆուլին երկու շաբաթից ավելի չէր հայտնվում հանրության շրջանում։ Դա ասեկոսեներ առաջացրեց նրա առողջական վիճակի մասին։ Մի շարք ընդդիմադիր գործիչներին հայտարարում էին, թե Մագուֆուլին կորոնավիրուսով է վարակվել, սակայն հաստատումներ չեղան, գրում է BBC-ն։

Մագուֆուլին ժխտում էր կորոնավիրուսի գոյությունն ու հորդորում բնակչությանն աղոթել և խոտաբույսերով բուժվել, իսկ այդ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր չէ վիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերել։

Photo. AFP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---