18 մարտի 2021 - 15:39 AMT
SpaceX-ը Starship-ի հաջող թռիչքի նոր տեսանյութ է հրապարակել

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Starship-ի հաջող թռիչքի նոր տեսանյութ է հրապարակել։

Մարտի 3-ին Starship տիեզերանավը թռիչք է կատարել հետագա հաջող վայրէջքով։

Հասնելով նախատեսված բարձրության՝ տիեզերանավի վառելիքը մասնակիորեն տեղափոխվել է մեկ այլ հատված՝ Starship-ը վերակողմնորոշվել է ակտիվ աերոդինամիկ և վերահսկելի վայրէջքի համար։ Վայրէջքից մի փոքր առաջ Raptor շարժիչները կրկին սկսել են գործել՝ ուղղահայաց դիրք գրավելու համար։

Starship-ը բարեհաջող վայրէջք է կատարել նախատեսված հարթակում։ Սակայն, ինչ-որ հանգույց է վնասվել, որի պատճառով տիեզերանավը մի քանի րոպե անց պայթել է։

Starship բազմակի կիրառման տիեզերանավի եզրափակիչ տարբերակը SuperHeavy-ի հետ միասին կունենա 120 մ բարձրություն, 9 մ տրամագիծ, մինչև 5000 տ մեկնարկային զանգված։ Այն կկարողանա մոտ 150 տ բեռ հասցնել ուղեծիր։