19 մարտի 2021 - 10:40 AMT
«Ալյանսը» կմասնակցի արտահերթին վարչապետի իր թեկնածուով

«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այդ մասին ասվում է կուսակցության վարչության հայտարարության մեջ։

Կուսակցությունը կմասնակցի ընտրություններին վարչապետի սեփական թեկնածուով, առանց որևէ դաշինքի, սեփական ցուցակով։

Նշվում է նաև, որ կուսակցությունը կներկայանա կառավարության կազմի այլընտրանքային սեփական թեկնածուներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։ ՀԱԿ-ը հայտարարել է, որ չի մասնակցի գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ արտահերթ ընտրությունների։