19 մարտի 2021 - 11:13 AMT
ԱԻՆ․ Փակ ճանապարհներ կան, մի քանի մարզում ձյուն է տեղում

Հայաստանում կան փակ ճանապարհներ, փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ճանապարհին, «Մեղրու սար» (բուք) կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ միայն կցորդիչով բեռնատարների համար։

Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ տեղ մերկասառույց է։

Երևան-Սևան ճանապարհի մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։