19 մարտի 2021 - 14:00 AMT
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել

Մարտի 18-ին Արցախում կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ․ ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3906 քաղաքացու հետազոտություն, որից 541-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2425 դեպք: Կատարվել է 21,354 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: