19 մարտի 2021 - 16:23 AMT
Պատգամավոր․ Գյումրիում շները երեխայի վրա են հարձակվել

Մարտի 19-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում ևս մեկ մանկահասակ երեխա է թափառող շների հարձակմանը ենթարկվել, Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորի խոսքով՝ ինքը բազմաթիվ նման ահազանգեր են ստացվում մարզից։

Բաղդասարյանը նշել է, թե ինքը շների հանդեպ դաժան վերաբերմունքի կողմնակից չէ, բայց հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին խոցելի են դառնում երեխաներն ու կանայք և պետք է խնդրին լուծում տրվի:

ՀՀ-ում 2019-ի նոյեմբերին քրեականացվել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը։ Թափառող շների խնդիրը սակայն ակտուալ է ոչ միայն մարզերում, այլ նաև մայրաքաղաք Երևանում։