Ըմբշամարտիկ Թևանյանը ջախջախել է ադրբեջանցուն և ոսկի նվաճել20 մարտի 2021 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Վազգեն Թևանյանն իր հինգերորդ հաղթանակն է տարել: Եզրափակչում նա 9-0 հաշվով ջախջախել է աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին և հռչակվել է մրցաշարի հաղթող: Այսպիսով Թևանյանն նվաճել է և օլիմպիական ուղեգի, և մրցաշարի հաղթողի կոչումը, գրում է Shantnews.am-ը։ Կիսաեզրափակչում Թևանյանն առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ։ Մինչ այդ 1/4 եզրափակչում նա 6-4 հաշվով պարտության էր մատնել աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմեր Խենչիգաշվիլիին: 1/8 եզրափակչում Վազգենը 7-5 հաշվով առավելության էր հասել Բելառուսը ներկայացնող Նուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |