Պարեկային ծառայության համար նոր տեխնիկա ու հանդերձանքը գնվել է

Պարեկային ծառայության համար նոր տեխնիկա ու հանդերձանքը գնվել է

PanARMENIAN.Net - Պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներն ու հանդերձանքը ձեռք են բերվել։ Այդ մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

Նա նշել է, որ 2020-ին ընդունվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022-ի միջոցառումների ծրագիրը: Ընդունվել են պարեկային ծառայության ստեղծման և գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնց նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած ոստիկանության և նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2021-ի ընթացքում կգործարկվեն պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և օպերատիվ կառավարման կենտրոնը: Վերջինս լինելու է քաղաքացիներից ահազանգեր ընդունող և արտաքին ծառայության իրականացումը մեկ կենտրոնից կառավարող կառույց:

Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար վերապատրաստվում է 707 աշխատակից։

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար dիմորդներին ներկայացվել են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---