22 մարտի 2021 - 18:36 AMT
ՀԱՀ-ը վերավաճառել է AstraZeneca-ի պատվաստանյութի իր պաշարը

Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) վերավաճառել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի իր պաշարը Աֆրիկյան միության երկրներին։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Զվելի Մկիզեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նախարարությունը վերջին շաբաթներին պետք է համոզվեր, որ Աֆրիկյան միության բոլոր այն երկրները, որոնք պետք է պատվաստանյութեր ստանան, համապատասխանում են պահանջներին և ստացել են կանոնակարգող բոլոր հավանությունները, թույտվություններն ու արտոնագրերը համապատասխան երկրներում բաշխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կբաշխվի 9 երկրի, ցանկը չի հրապաակվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՀ-ը որոշել է կասեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը, քանի որ հետազոտությունը ցույց է տվել դրա ցածր արդյունավետութոյւնը կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ։

ՀԱՀ առողջապահության արհմիության աշխատակիցների և այլ ծառայությունների ներկայացուցիչ Քևին Հալամը հայտարարել է, որ ՀԱՀ իշխանությունները պետք է AstraZeneca-ի 1 մլն դեղաչափ վերավաճառեն Աֆրիկյան միությանը։

Photo. Reuters