22 մարտի 2021 - 19:01 AMT
Պետսահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

Հանձնաժողովը կնախագահի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը ՝ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Հանձնաժողովի կազմում են նաև մի շարք փոխնախարարներ, ինչպես նաև Սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը և ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ Ս. Բալակինը (համաձայնությամբ)։