ՊՆ․ Ձնաբքի ժամանակ կորած զինծառայողներից մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

ՊՆ․ Ձնաբքի ժամանակ կորած զինծառայողներից մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

PanARMENIAN.Net - Ձնաբքի պայմաններում մարտի 22-ին անհետացած զինծառայողների եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրայիններ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։

Նույն օրվա երկրորդ կեսին հաջողվել էր տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումները՝ նրանց տարհանելու ուղղությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---