Աշխատանքներ են տարվում Հայաստանի պատմության on-line դասագրքի ստեղծման ուղղությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ ուսանողներն ամերիկյան համալսարանների ղեկավարությանը կոչ են անում շրջանառությունից հանել «Հայ ժողովուրդը. Վաղընջական ժամանակներից մինչեւ արդի շրջան» երկհատոր դասագիրքը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ուսանողների նախաձեռնող խմբից: Ինչպես նշում են ուսանողները, դասագիրքը բազմաթիվ սխալներ ունի: «Յուրաքանչյուր ուսանող, որն այդպիսի սխալներ թույլ կա, կձախողի քննությունը: Մենք զարմանում ենք, թե ինչու են այդ դասագրքի հեղինակները վերջինս օգտագործում 1997 թվականից մինչ այժմ եւ նույնիսկ կրկին հրապարակում են առանց որեւէ ուղղման», - ասվում է հայտարարության մեջ:



ՀՀ Սփյուռքի նախարարությունը փետրվարի 23-ին նամակ էր հղել ամերիկյան բուհերին, որում նշվում է, որ արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանի պատմությանon-line դասագրքի ստեղծման ուղղությամբ: Այդ դասագիրքը տարբեր լեզուներով վարկածներ կունենա եւ կտեղակայվի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում, որտեղից բոլոր ցանկացողները կարող են անվճար օգտվել:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---