Լոնդոնի մետրոյից հանվում են հայկական ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայանող պաստառները

Լոնդոնի մետրոյից հանվում են հայկական ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայանող պաստառները

PanARMENIAN.Net - Հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից, տեղեկացնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունը։

Դրան հաջողվել է հասնել ՄԹ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև ՄԹ-ում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացրած բողոքներից հետո։

Ավելի վաղ այդ պաստառները լուսանկարել էին Լոնդոնում ապրող հայերը և դրանք հայտնվել էին համացանցում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---