23 մարտի 2021 - 11:08 AMT
Աճյունների որոնումները կշարունակվեն Հադրութի ուղղությամբ

Արցախում ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքները մարտի 23-ին շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է։

Նախնական տվյալներով՝ 23-ը քաղաքացիական անձինք են: