ՀՀ-ում Covid-19-ի 801 նոր դեպք կա և 26 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 801 նոր դեպք կա և 26 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 185,020-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 801-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 24-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3384 դեպք կա, այլ պատճառով՝ 862։

Ապաքինվել է ևս 451 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 169,172 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 11,602-ի:

Մարտի 22-ին 3721 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 812,076 թեստավորում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---