Լավրով․ Մոսկվայի և ԵՄ միջև հարաբերություններ չկան՝ Բրյուսելը ոչնչացրել է դրանք

Լավրով․ Մոսկվայի և ԵՄ միջև հարաբերություններ չկան՝ Բրյուսելը ոչնչացրել է դրանք

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և ԵՄ միջև, որպես կազմակերպության, հարաբերությունները բացակայում են՝ Բրյուսելը ոչնչացրել է դրանք։ Այդ մասին նա ասել է իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ բանակցություններից հետո։

«Եթե Եվրոպան խզել է այդ հարաբերությունները, ուղղակի ոչնչացնելով բոլոր մեխանիզմները, որ ստեղծվել էին տարիների ընթացքում, որպես գործընկեր մնացել են առանձին երկրներ, ապա դա հանգեցնում է նրան, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ ավելի արագ են զարգանում, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ երբ և եթե ԵՄ-ն նպատակահարմար կհամարի վերացնել այդ անոմալիան ՌԴ հետ հարաբերություններում, Մոսկվան պատրաստ կլինի զարգացնել դրանք հավասարության սկզբունքով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բայց քանի դեռ արևմտյան ճակատում փոփոխություններ չկան, Արևելքում շատ ինտենսիվ օրակարգ է, որը գնալով ավելի հագեցած է դառնում»,- ասել է նա։

Վերջին շրջանում հակասությունները ԵՄ և ՌԴ միջև սրվել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու շուրջ իրավիճակի պատճառով։ Բրյուսելը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---