Մակունց․ Հակված ենք համամասնական ընտրակարգով արտահերթի գնալուն

Մակունց․ Հակված ենք համամասնական ընտրակարգով արտահերթի գնալուն

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իմքայլականները հակված են ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն։

Դիտարկմանը, որ, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանը» կողմ չէ ընտրական օրենսգրքում փոփոխություններից հետո ընտրությունների գնալուն, Մակունցն արձագանքել է՝ նշելով, որ այս պահին վերջնական ձևակերպումներ չի կարող տալ, գրում է Panorama.am-ը։

«Կարծում եմ՝ երբ հասկանանք, թե ինչ պայմանավորվածություններ են եղել, ապա ավելի հստակ կասենք։ Հիմա քննարկումներ են ընթանում։ ԸՕ փոփոխությունների մասին փաթեթը բավականին ներառական է եղել, ուստի քննարկումներին մասնակցածների հետ ենք հիմա ևս քննարկումներ անցկացնում»,- նշել է նա։

Նա հավելել է, որ փոփոխություններն առաջին հերթին պարզեցումներ պետք է բերեն, որ ոչ ԿԸՀ-ի համար, ոչ էլ մասնակիցների խնդիր չլինի։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրությունները չեղարկվեն, Մակունցը չի պատասխանել։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իշխանական խմբակցությունը կգնա ԸՕ փոփոխություններին, եթե ընդդիմության հետ այդ հարցի շուրջ կոնսենսուս չլինի՝ իմքայլական պատգամավորը ևս չի պատասխանել՝ նշելով, որ դեռ ոչինչ չգիտի։

«Ես կարծում եմ՝ ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, (վարչապետ) Նիկոլ Փաշինյանն է լինելու, իսկ մյուս թեկնածուների մասին խոսելը դեռ վաղ է»,- նշել է նա։

Մակունցը նաև ասել է, թե չի կարծում, որ ընտրական օրենսգրքի քննարկումներով պայմանավորված՝ ընտրության օրը կփոխվի, տեղեկացնում է Aysor.am-ը։

Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպասվում։ Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաժարականը։ Ավելի վաղ «Իմ քայլից» հայտարարել էին, թե չկա ընտրությունների անցկացման հանրային պահանջ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---