ՀՀ-ում կցրտի՝ հերթական հզոր ցիկլոնն է սպասվում

ՀՀ-ում կցրտի՝ հերթական հզոր ցիկլոնն է սպասվում

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում, երեկոյան ժամերին սպասվում է հերթական հզոր ցիկոլնի ներթափանցումը Հայաստանի տարածք, երեկոյան ժամերից ՀՀ ամբողջ տարածքում տեղումները կվերսկսվեն: Այդ մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ տեղումները հատկապես ինտենսիվ կլինեն մարտի 24-ին, խոսքը, մասնավորապես, ՀՀ կենտրոնական շրջանների՝ Արագածոտնի, Կոտայքի մասին է։ Ցիկլոնը կգործի մինչև մարտի 25-ը ներառյալ, բարձր լեռնային շրջաններում ձյուն կտեղա, գրում է Panorama.am-ը։

Սուրենյանը հայտնել է նաև, որ մարտի 26-ին տեղումները ժամանակավոր կդադարեն, մարտի 27-ին Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում է սպասվում, տեղումները կվերսկսվեն, ջերմաստիճանի կտրուկ անկում կգրանցվի, մոտ 7-10 աստիճանով: Ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, լեռնային, նախալեռնային բոլոր շրջաններում: Անձրևի տեսքով տեղումներ սպասում են հովտային գոտիներում:

Ըստ կանխատեսումների՝ մինչև ամիս 27-ը ներառյալ եղանակի պարզեցում չի սպասվում, մատի 28-ից սկսած չի բացառվում, որ 2-3 օր տեղումները դադարեն: Եղանակի պարզեցման պատճառով, Սուրենյանի խոսքով, գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի անկում՝ Արարատյան դաշտում հնարավոր է օդի ջերմաստիճանը հասնի մինչև -1-2 աստիճանի:

«Մինչև մարտի 25-ն Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենու մասսայական ծաղկում: Այն հատվածներում, որտեղ ծաղկում կա, ջերմաստիճանի անկումը որոշ ազդեցություն կարող է ունենալ, սակայն առանձնապես մեծ վնասներ չեն կարող լինել, քանի որ անկումը լինելու է կարճատև, տևելու է 1-2 ժամ՝ լուսադեմին: Մեր փորձը ցույց է տվել, որ -1 աստիճանը ծիրանենուն լուրջ վնասներ չի հասցնում»,- ասել է Սուրենյանը:

Ապրիլին կանխատեսվում է, որ օդի ամսական ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով, առանձին հատվածներում նորմայի սահմաններում, բայց տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի:

Նա նշել է, որ ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է, ամսվա մեծ մասը ՀՀ տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ: Ապրիլի եղանակը կրկին պայմանավոված է ՌԴ եվրոպական մասի ցրտով:

«Այս տարի ցրտահարման ռիսկերը մի փոքր ավելի մեծ են՝ ելնելով կանխատեսվող առանձնահատկություններից, բայց դա չի նշանակում, որ պետք է ցրտահարություն լինի: Անցած տարի շատ ավելի կայուն էր իրավիճակը, ցուրտ ներխուժումներն ավելի քիչ էին»,- ասել է Սուրենյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---