Թևոսյանին ԱԺ-ում փոխարինել է Էմմա Պալյանը

Թևոսյանին ԱԺ-ում փոխարինել է Էմմա Պալյանը

PanARMENIAN.Net - ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանին, որը վայր է դրել մանդատը, փոխարինել է Էմմա Պալյանը։ Նիստում այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

ԿԸՀ-ն ներկայացրել է Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու վերաբերյալ արձանագրությունը:

«Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Էմմա Պալյանը ստանձնել է պատգամավորի պարտականությունները՝ երդվելով ԱԺ ամբիոնից։

Վահագն Թևոսյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ և վայր դրել մանդատը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---