Բաքուն մտադիր է խոչընդոտել Իրան-Հայաստան նավթամուղի շինարարությանը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն եւ Թավրիզի ադրբեջանցիները պետք է խոչընդոտեն Իրան-Հայաստան նավթատարի շինարարությանը: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաբիտ Բաղիրովը` մեկնաբանելով նավթատարի շինարարության վերաբերյալ Իրանի ու Հայաստանի միջեւ կնքված համաձայնությունը: «Եթե իրոք համաձայնություն է ձեռք բերվել Թավրիզից դեպի Հայաստան նավթամուղի շինարարության վերաբերյալ, ապա դրա իրականացումը շատ ժամանակ կպահանջի: Ցանկանում եմ նշել, որ բոլոր այս տարիներն Իրանն երբեք թույլ չի տվել Հայաստանին դժվարություններ կրել էներգառեսուրսների հարցում, իսկ այդ նավթամուղն ուղղակի կդյուրացնի եւ կէժանացնի իրանական նավթի ու գազի տարանցումը հայկական շուկա»-նշել է փորձագետը:



Նա նաեւ նշել է, որ Թավրիզում գործում է հզոր նավթամշակման համալիր եւ նավթամուղի շինարարությունը դեպի Հայաստան զուտ տեխնիկական հարց է: Նրա խոսքերով, նախագծի իրականացումը կապված կլինի քաղաքական բնույթի բարդությունների հետ: «Անկասկած, պաշտոնական Բաքուն կհայտնի իր դժգոհությունը եւ անկասկած այս նախագծի իրականացմանը կխոչընդոտեն Թավրիզի ադրբեջանցիները»,-ընդգծել է Բաղիրովը, գրում է 1news.az-ը:



Ինչպես օրերս հաղորդել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, 2009-ին կսկսվի Թավրիզ-Երասխ նավթամուղի շինարարությունը, որով Հայաստանը Թավրիզի նավթամշակման գործարանից կստանա պատրաստի նավթամթերք: Նրա խոսքերով, նավթամուղի առաջնահերթ նպատակն է Հայաստանի ներքին պահանջների բավարարումը, այդ թվում երկրի էներգետիկ անվտանգության բարձրացումը, տրանսպորտային ծախսերի կրճատումն ու շուկայում մրցակցային գների ձեւավորումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---