Սիմոնյանի նախագծում վիրավորանքի և զրպարտության համար վարչական տույժերի շեմերն իջեցվել են

Սիմոնյանի նախագծում վիրավորանքի և զրպարտության համար վարչական տույժերի շեմերն իջեցվել են

PanARMENIAN.Net - «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում երկրորդ ընթերցման է ներկայացվել փոփոխություններով։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գործընկերների հետ քննարկումներից հետո վիրավորանքի և զրպարտության համար վարչական տույժերի շեմերն իջեցվել են:

«Համաձայնել եմ ավելի նվազ թվերի՝ վիրավորանքի համար սահմանվում է 3000-ապատիկ և զրպարտության համար՝ 6000-ապատիկ տարբերակով», - ասել է նա։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով համացանցում վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարին, առաջարկել է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար և 10 մլն դրամ վարչական տույժ սահմանել զրպարտության համար։

Գործող օրենսդրությամբ վիրավորանքի համար նախատեսված է 1 մլն դրամ վարչական տույժ, իսկ զրպարտության՝ 2 մլն դրամ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---