Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մտել է դատաքննության փուլ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մտել է դատաքննության փուլ

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործով անցնել դատաքննության փուլին։

Այս որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը և հեռացան նիստերի դահլիճից, տեղեկացնում է Factor.am-ը։

Կներկայանան հաջորդ նիստին, թե՝ ոչ, հայտնի չէ։ Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 30-ին, որտեղ դատարանը կքննի պաշտպանների գործողությունները։

Դատավորը նշել է, որ Քոչարյանի պաշտպաններն առանց իր թույլտվության լքեցին դատական նիստերի դահլիճը։

Գործը մեկ տարուց ավելի է դատարանում էր, սակայն դատաքննության փուլին հասնել այդպես էլ չէր հաջողվում, ընթանում էին նախնական դատական նիստեր։

Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործով նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---